Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան փաստով գործը հարուցվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հատկանիշներով


Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը սեպտեմբերի 16-ին ժամը 13-ի սահմաններում գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան կապակցությամբ այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ խորին ցավակցություն հայտնելով Նարեկ Փաթաթանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

XS
SM
MD
LG