Մատչելիության հղումներ

Սարի թաղում «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30 ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի՝ Դ. Ս.-ի նկատմամբ: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ.հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Դ. Ս.-ն ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս կերպ՝ Դ. Ս.-ն խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG