Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատարն առաջադրվել է նախագահի թեկնածու


Շավքաթ Միրզիյաև, 6-ը սեպտեմբերի, 2016թ․

Շավքաթ Միրզիյաև, 6-ը սեպտեմբերի, 2016թ․

Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին վարչապետ Շավքաթ Միրզիյաևն առաջադրվել է դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, Միրզիյաևի թեկնածությունն առաջադրել է երկրի ամենամեծ՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:

Արտահերթ ընտրությունները նշանակվել են երկիրը 27 տարի ղեկավարած Իսլամ Քարիմովի մահվան պատճառով:

Անկախացումից ի վեր Ուզբեկստանում ազատ ու արդար ընտրություններ չեն անցկացվել, ըստ միջազգային դիտորդների:

XS
SM
MD
LG