Մատչելիության հղումներ

Պեսկով․ Պուտինը հոկտեմբերին կայցելի Ֆրանսիա


Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդ և Վլադիմիր Պուտին, նոյեմբեր, 2015թ․
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդ և Վլադիմիր Պուտին, նոյեմբեր, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի Ֆրանսիա: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության ժողովի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն էր հաղորդել, որ ֆրանսիական կողմի հրավերով Ռուսաստանի նախագահը այցելելու է Ֆրանսիա:

«Այո: Պատրաստվում է», - ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG