Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ընդունել է Վրաստանի դեսպանին


Վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ երեկ ընդունելով Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Օհանյանը հույս է հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել գործակցության նոր ոլորտներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սագանելիձեն, իր հերթին, վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շնորհավորել է դեսպան Սագանելիձեին և հույս հայտնել, որ նոր պաշտոնում դեսպանն իր ավանդը կներդնի երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG