Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 20 անգամ, արձակվել է 225 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 225 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG