Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը: Մանուկյանը կշախունակի մնալ կալանավայրում:

Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ դատարանը գտավ, որ Արամ Մանուկյանի կատարած գործողությունները հիմք են տալիս ողջամտորեն կասկածելու, որ նրան գրավով ազատելը այս պահի դրությամբ հիմնավոր չէ:

«Դատարանը ողջամտորեն ենթադրում է, որ Արամ Մանուկյանը կարող է խուսափել կամ խոչընդոտել նախաքննությանը», - ասաց Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանը դատարանի որոշումը քաղաքական գնահատեց:

Մանուկյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր. - «Ներկայացվել էինք հետևյալ փաստարկները, որ Մանուկյանը վատառողջ է, ենթարկվել է ծանր վիրահատության, ունի խնամքի կարիք։ Բացի այդ, նա երրորդ կուրսի ուսանող է, ունի մշտական բնակության վայր և երաշխիք է հանդիսանում, որ Պավել Մանուկյանն իր հայրն է, կալանքի մեջ է և նա չի խուսափի պատասխանատվությունից»։

Պետրոսյանն ասաց, որ քննիչը նոր պատճառաբանություն ներկայացրեց, թե Մանուկյանը «կարող է դուրս գալ և հորն ազատելու համար նոր հանցագործություն կատարել»։

Փաստաբանն ասաց, որ իրենց միջնորդությունը մերժելու հիմք չկար։

Արամ Մանուկյանը, հիշեցնենք, Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրվելը և ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG