Մատչելիության հղումներ

Մեղադրյալը դատարան տեղափոխվելիս դիմել է փախուստի. հայտարարվել է հետախուզում


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Բադալյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ երկու ծառայողների ուղեկցությամբ դատարան տեղափոխվելու ընթացքում դիմել է փախուստի։

«Քրեական գործով Ա.Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում) և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ երկու ծառայողների ուղեկցությամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու ընթացքում մեղադրյալը դիմել է փախուստի, նստել իրեն փողոցում սպասող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ», - փոխանցում է կոմիտեն նշելով, որ Ա.Բադալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նրա փախուստի դիմելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG