Մատչելիության հղումներ

Մալալան կոչ է անում կրթության հնարավորություն տալ փախստական աղջիկներին


Մալալա Յուսուֆզայ, արխիվ
Մալալա Յուսուֆզայ, արխիվ

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը աշխարհի առաջնորդներին կոչ է արել կրթության հնարավորություն տալ փախստականների ճամբարներում ապրող աղջիկներին՝ այդպիսով պաշտպանելով նրանց վաղաժամ ամուսնության և աշխատանքի հարկադրանքից: «Ում է պետք աշխարհի առաջնորդների կարեկցանքը, երբ նրանք կամք չունեն անելու մի բան, որը միլիոնավոր երեխաների կյանք կփոխի»,- ասել է Մալալան:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության գնահատականներով՝ աշխարհում փախստականների թիվը հասնում է 21․3 միլիոնի, որի ուղիղ կեսը երեխաներ են: Փախստականները հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից և Սուդանից են: Փախստական երեխաների մոտ 80 տոկոսը դպրոց չեն հաճախում:

Մալալան հորդորել է միջազգային դոնորներին մոտ 3 միլիարդ դոլար ներդնել մինչև 2019 թվականի սեպտեմբերը՝ խնդիրը լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG