Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կհանդիպեն Իրանի ու վեցնյակի ԱԳ նախարարները


Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ, արխիվ

Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ, արխիվ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Իրանի ու վեցնյակի արտգործնախարարները կքննարկեն պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի իրագործման ընթացքը։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կքննարկվի նաև Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը։

Հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակում, որը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը։

XS
SM
MD
LG