Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ղեկավարները համաձայնել են քննարկել նոր հրադադարի հարցը


Ուկրաինա - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Կիևում ասուլիսի ժամանակ, 14-ը սեպտեմբերի, 2016թ․
Ուկրաինա - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Կիևում ասուլիսի ժամանակ, 14-ը սեպտեմբերի, 2016թ․

Ուկրաինայի առաջորդները համաձայնել են քննարկել երկրի արևելքում նոր հրադադարի հարցը: Կիևում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Ֆրանսիայի և Ուկրաինայի իր գործընկերի հետ համատեղ ասուլիսում:

«Մոսկվան խոստացել է, որ հրադադարը կտևի մեկ շաբաթ», - հայտարարել է Շտայնմայերը:

Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ սեպտեմբերի 1-ին՝ դպրոցներում դասերի մեկնարկի հետ կապված, սակայն պայմանավորվածությունը ձախողվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG