Մատչելիության հղումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 15-17-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ այդ օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Երևանում այսօր օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի հավանականություն, սեպտեմբերի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ: Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG