Մատչելիության հղումներ

ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեների նիստ՝ Երևանում


ԱՊՀ երկրների ներկայացուցիչները՝ Բիշքեկում
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները՝ Բիշքեկում

Սեպտեմբերի 15-16-ը Երևանում կկայանա ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական` 12-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Նիստին մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները: Խորհրդատվական խորհրդի նախորդ նիստի ժամանակ նախագահ է ընտրվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG