Մատչելիության հղումներ

Սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը՝ ՈւԵՖԱ-ի նոր նախագահ


Ալեքսանդր Չեֆերինը ելույթ է ունենում ՈւԵՖԱ-ի կոնգրեսում՝ նախագահի ընտրությունից առաջ, Աթենք, 14-ը սեպտեմբերի, 2016թ․

Ալեքսանդր Չեֆերինը ելույթ է ունենում ՈւԵՖԱ-ի կոնգրեսում՝ նախագահի ընտրությունից առաջ, Աթենք, 14-ը սեպտեմբերի, 2016թ․

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն Աթենքում ընթացող կոնգրեսում նախագահ է ընտրել 48-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինին:

Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը, Չեֆերինը ստացել է 42 ձայն, իսկ նրա մրցակից նիդերլանդացի Միխաել վան Պրաագը՝ 13:

Կոնգրեսում նոր նախագահի ընտրությանը նախորդել էր Միշել Պլատինիի հայտարարությունը ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:

Չեֆերինը մասնագիտությամբ իրավաբան է, 2011 թվականից գլխավորում էր Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան, միաժամանակ եղել է ՈւԵՖԱ-ի իրավական կոմիտեի նախագահի երկրորդ, երրորդ տեղակալ:

XS
SM
MD
LG