Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի հատվածում շփման գծի դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել


Շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG