Մատչելիության հղումներ

Սիրիայում հրադադարը պահպանվում է․ Reuters


Սիրիայում հրադադար է․ Քամիշլի քաղաքում տղամարդը հեծանիվով տեղափոխում է երեք աղջիկներին, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Սիրիայում հրադադար է․ Քամիշլի քաղաքում տղամարդը հեծանիվով տեղափոխում է երեք աղջիկներին, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի ռեժիմը, որի շուրջ պայմանավորվել էին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, պահպանվել է երեկ ամբողջ օրվա ընթացքում, տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ իրավիճակը կտրուկ բարելավվել է, և որ ՄԱԿ-ը շուտով կկարողանա օգնություն հասցնել անգամ մինչև Հալեպի արևելք․ քաղաքի այս հատվածը ապստամբների վերահսկողության տակ է:

Սա Սիրիայում հրադադար հաստատելու արդեն երկրորդ փորձն է այս տարի:

XS
SM
MD
LG