Մատչելիության հղումներ

ՃՈ․ Առաջիկա երկու գիշերը Երևանի Հանրապետության հրապարակում երթևեկությունը կդադարեցվի


Ճանապարհային ոստիկանության մեքենա, արխիվ
Ճանապարհային ոստիկանության մեքենա, արխիվ

Այսօր ժամը 23-ից մինչև վաղը ժամը 6-ը և վաղը ժամը 23-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 6-ը Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակում, տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

«Հորդորում ենք բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG