Մատչելիության հղումներ

Խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Խորհրդակցությունները վարում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը և Նորվեգիայի ԱԳՆ անվտանգության քաղաքականության և հյուսիսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Հիլդե Սվարտդալ Լունդեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայ և նորվեգացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է հայ-նորվեգական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի ընդլայնումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանը:

Նույն օրը նորվեգական պատվիրակությանն ընդունել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG