Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ անձնակազմի հեռավար ուսուցման ծրագիրը ՆԱՏՕ-ի ֆորումին լավագույնն է ճանաչվել


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Օրերս Հայաստանի պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱՄՆ-ի Սաֆոլք քաղաքի Վիրջինիայի մոդելավորման և սիմուլյացիոն կենտրոնում կայացած ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումին։

Ֆորումի ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է իր նվաճումները հեռավար ուսուցման բնագավառում: Ֆորումի շրջանակում անցկացված Հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը ներկայացված ՀՀ Զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը նվաճել է առաջին պատվավոր մրցանակը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մրցույթ-ցուցադրության 11 մասնակիցներ թվում են եղել ՆԱՏՕ-ի անդամ-երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Թուրքիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցները՝ ՆԱՏՕ-ի դպրոցը, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը և այլն։

Ներկայումս ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը համագործակցության աշխատանքներ է տանում ինչպես ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության, «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի հետ։ Հեռավար ուսուցման ծրագրերի մշակման գործընթացին իր աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։

Միջազգային մրցույթում լավագույնը ճանաչված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրն արդեն իսկ ներդրված է ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթական և ուսումնական ծրագրերում, նշված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG