Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ ռազմական խորհուրդը քննարկել է կադրային քաղաքականության բարելավման ուղիները


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, մասնակցությամբ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների, տեղի է ունեցել բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականության ընթացիկ վիճակի և դրա բարելավման ուղիների քննարկմանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորել է բանակային կյանքում կադրային ճիշտ և հետևողական քաղաքականության վարման անհրաժեշտությունը, ապա ներկայացրել աշխատակարգում տեղ գտած հարցերի համառոտ բովանդակությունը:

ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը իր զեկույցում անդրադարձել է ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականությանն ու դրա բարելավման ուղիներին, ներկայացրել սպայական, ենթասպայական ու շարքային-պայմանագրային կազմի ծառայության ընթացիկ պայմաններն ու դրանց կատարելագործմանն ուղղված գործընթացների հնարավոր տարբերակները:

Խորհրդակցություն ընթացքում, ըստ ուղղությունների, ելույթներով հանդես են եկել նաև ՊԲ բարձրաստիճան այլ զինվորականներ, ովքեր անդրադարձել են զինծառայողների պաշտոնների նշանակման կարգին ու ընտրությանը, ներկայացրել կադրային քաղաքականության ուղղությամբ տեղերում իրականացվող աշխատանքները:

Նիստի ավարտին, ելնելով հիմնական զեկույցում և ելույթներում հնչած առաջարկություններից ու պարզաբանումներից, պաշտպանության նախարարը ներկաներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG