Մատչելիության հղումներ

Գերմանիայում սիրիացի 3 միգրանտ է ձերբակալվել՝ Փարիզի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով


Գերմանիա - Ոստիկանները ուղեկցում են սիրիացի կասկածյալներից մեկին, Կարլսրուե, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Գերմանիա - Ոստիկանները ուղեկցում են սիրիացի կասկածյալներից մեկին, Կարլսրուե, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Գերմանացի իրավապահները Ստորին Սաքսոնիա և Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային երկրամասերում ձերբակալել են սիրիացի երեք միգրանտների, ովքեր կասկածվում են Փարիզում անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչական գրոհին առնչություն ունենալու մեջ:

Գերմանացի իրավապահների փոխանցմամբ, 17, 18 և 26-ամյա սիրիացիները «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման կողմից նոյեմբերին Գերմանիա են ուղարկվել «առաջադրված հանձնարարությունը կատարելու կամ հաջորդ հանձնարարությանը նախապատրաստվելու նպատակով»:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի փոխանցմամբ, երեք սիրիացիները Եվրոպա են տեղափոխվել միգրանտական այն ցանցով, որը օգտագործել են Փարիզի գրոհները կազմակերպած ահաբեկիչները: Բացի այդ, սիրիացիների մոտ եղել են սիրիական կեղծ անձնագրեր, որոնք պատրաստվել են Փարիզի ահաբեկիչների համար անձնագրեր թողարկած նույն ընդհատակյա կենտրոնում: Դե Մեզյերը հայտնել է, որ երեք կասկածյալները ամիսներ շարունակ եղել են հատուկ ծառայությունների հսկողության ներքո:

Փարիզում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գրոհների հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 130 մարդ:

XS
SM
MD
LG