Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանն առաջարկում է հրապարակել Սիրիայի հարցով Ժնևում ձեռք բերված համաձայնագիրը


Ռուսաստանն առաջարկում է հրապարակել Սիրիայի հարցով Ժնևում ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնագիրը։

«Ռուսաստանը թաքցնելու բան չունի», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Սեպտեմբերի 9-ին Ժնևում 14 ժամ շարունակված բանակցություններից հետո Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության եկան սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում։ Ծրագիրը նախատեսում է պատերազմի դադարեցում, հատուկ ռուս-ամերիկյան կենտրոնի ստեղծում՝ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարի համար, մարդասիրական օգնության տրամադրման ապահովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG