Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Ազգային ժողովի շենքի դիմաց՝ «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու պահանջով


Քիչ անց մեկնարկելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։

Խորհրդարանի շենքի դիմաց «Սասնա ծռեր» խմբի անդամների աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, նրանք պահանջում են ազատ արձակել, իրենց բնորոշմամբ, բոլոր քաղբանտարկյալններին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին։

«Քաղաքացիները հավաքվել են մասնավոր պահանջով՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ «Սասնա ծռեր»-ի բոլոր անդամներին։ Այսօր նստաշրջանի բացումն է և պատգամավորները պետք է արձագանքեն այս պահանջին։ Ամռանը խորհրդարանը չհավաքվեց և չարձագանքեց [ՊՊԾ գնդի տարածքում] տեղի ունեցող իրադարձություններին և այսօր նրանք պարտավոր են արձագանքել» , - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG