Մատչելիության հղումներ

Բելառուսում խորհրդարանական ընտրություններն «ամենևին ազատ և արդար չեն եղել»


Ընտրություններից հետո ընդիդմադիրները բոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով իրական ընտրություններ, 12-ը սեպտեմբերի, 2016թ.

Ընտրություններից հետո ընդիդմադիրները բոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով իրական ընտրություններ, 12-ը սեպտեմբերի, 2016թ.

«Բելառուսում սետտեմբերի 11-ին տեղ ունեցած խորհրդարանական ընտրություններն ամենևին ազատ և արդար չեն եղել», - «Ազատության» Մինսկի գրասենյակին հայտնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հարթսթեդը՝ հավելելով. - «Խախտումներն այնքան շատ են եղել, որ ոչ մի կերպ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»:

Նրա խոսքով, անհնար է հիմք ընդունել պաշտոնական տվյալները, հարկավոր է փոխել ընտրական օրենքները ու քաղաքական կուսակցությունների գրանցման կանոնակարգը:

Բելառուսում ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել՝ պահանջելով նոր ընտրություններ:

Ավելի վաղ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում պատգամավորական երկու տեղ է բաժին հասել ընդդիմությանը: 20 տարվա ընթացքում սա առաջին դեպք է, երբ ընդդիմադիր օրենսդիրները տեղ են զբաղեցնում խորհրդարանում:

XS
SM
MD
LG