Մատչելիության հղումներ

Նազարբաևը ժամանել է Սամարղանդ, հարգանքի տուրք մատուցել Քարիմովի հիշատակին


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ժամանել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

Նազարբաևն արդեն իսկ հանդիպել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյաևին, ինչպես նաև Քարիմովի հարազատների հետ։

Հիշեցնենք, Քարիմովի հուղարկավորության արարողությանը չմասնակցած տարածաշրջանային առաջնորդներից առաջինն, ով ժամանեց Սամարղանդ Ուզբեկստանի նախկին նախագահի շիրիմին այցելելու նպատակով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր։

XS
SM
MD
LG