Մատչելիության հղումներ

Վանի նահանգում պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է վիրավորվել


Թուրքիա - Պայթյունի հետևանքները, Բեշյոլ, Վանի նահանգ, 12-ը սեպտեմբերի, 2016թ․
Թուրքիա - Պայթյունի հետևանքները, Բեշյոլ, Վանի նահանգ, 12-ը սեպտեմբերի, 2016թ․

Վանի նահանգում ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է վիրավորվել, վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Hurriyet Daily News պարբերականը, վկայակոչելով Վանի անվտանգության գլխավոր վարչության ղեկավարին, փոխանցում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում Բեշյոլ շրջանում Վանի նահանգապետարանի գրասենյակի և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանի մերձակայքում:

Վիրավորներից երկուսը ոստիկաններ են: Իշխող կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Բուրհան Քայաթյուրքը CNN Türk-ին ասել է, որ հարձակման թիրախը «Արդարություն և զարգացում»-ի տեղական կենտրոնակայանի մոտ ոստիկանության հսկիչ անցակետն էր:

Պայթյունի հետևանքով վնասվել են շենքեր, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, շտապ բուժօգնության անձնակազմեր:

Hurriyet Daily News-ը նշում է նաև, որ այսօր մահմեդական Էյդ-ալ-Ադհա տոնի առաջին օրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG