Մատչելիության հղումներ

Ռեյգանի դեմ մահափորձ իրականացրած անձը ազատ է արձակվել հոգեբուժական կլինիկայից


Ջոն Հինքլի

Ջոն Հինքլի

1981 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ ձախողված մահափորձի հեղինակ Ջոն Հինքլին, ով այժմ 61 տարեկան է, ազատ է արձակվել Վաշինգտոնում գտնվող հոգեբուժական կլինիկայից:

Հինքլիի բուժումը շարունակվելու է տնային պայմաններում, նրան արգելվել է շփումներ ունենալ մամուլի ներկայացուցիչների հետ:

1981 թվականի մարտի 30-ին Հինքլին մի քանի կրակոց էր արձակել և վիրավորել ԱՄՆ նախագահին, Ռեյգանի մամուլի քարտուղարին և երկու ոստիկանի:

Դատարանը նրան անմեղսունակ էր ճանաչել, երբ Հինքլիի մոտ ախտորոշվել էր դեպրեսիա և փսիխոզ:

XS
SM
MD
LG