Մատչելիության հղումներ

Շախմատի ֆեդերացիայի նախագահը հանդիպում է խնդրել Բարաք Օբամայի հետ


Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինով

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Սիրիայի նախագահ Ասադին աջակցելու համար պատժամիջոցների ցուցակում հայտնված Կիրսան Իլյումժինովը հաստատել է, որ անձնական հանդիպում է խնդրել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ֆեդերացիայում նաև հաստատել են, որ Իլյումժինովը պատրաստակամություն է հայտնել Ամերիկյան անձնագիր ստանալ, եթե դա թույլ կտա պաշտպանել իր շահերը Նահանգների տարածքում:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անցած տարի պատժամիջոցներ էր սահմանել չորս ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Իլյումժինովի նկատմամբ, պնդելով, թե նրանք աջակցել են նավթային գործարքներին Սիրիայի գործող վարչակազմի և «Իսլամական պետության» միջև:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG