Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում սահմանադրական փոփոխությունների դեմ


Ադրբեջանում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ՝ պնդելով, թե դրանք էլ ավելի են ամրապնդում բռնապետական կարգերն ու քաղաքական ճնշումները:

«Ոչ միապետությանը, վերջ թալանին կարգախոսով» հանրահավաքը կազմակերպել է Դեմոկրատական ուժերի դաշինքը՝ կոչ անելով ընտրողներին բոյկոտել սեպտեմբերի 26-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն:

Իշխանությունները այս անգամ արտոնել են հանրահավաքը՝ միաժամանակ զգուշացնելով, որ թույլ չեն տա սադրանքներ:

XS
SM
MD
LG