Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում աշխատանքից հեռացվել են քրդերի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան երկու տասնյակ քաղաքապետեր


Թուրքիայի` հիմնականում քրդաբնակ հարավ-արևելյան շրջաններում աշխատանքից հեռացվել են ավելի քան երկու տասնյակ քաղաքների և քաղաքային բնակավայրերի կառավարիչներ, ովքեր կասկածվում են քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ Անկարայի կողմից ահաբեկչական որակվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարը շարունակվում է և քաղաքացիական ծառայողների «հեռացումը» այդ պայքարի մասն է կազմում:

Աշխատանքից հեռացված քաղաքապետերից 24-ը ներկայացնում էին ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG