Մատչելիության հղումներ

Սիրիայում ավիահարվածների հետևանքով տասնյակ քաղաքացիականներ են զոհվել


Սիրիայում անցած օրվա ընթացքում տեղի ունեցած օդային ռմբակոծությունների հետևանքով շուրջ 100 քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում է Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը:

Սեպտեմբերի 10-ին Իդլիբ քաղաքի շուկայում ընկած ռումբից 58 քաղաքացիական անձ է զոհվել, նրանցից 13-ը` երեխաներ: 30 քաղաքացիական անձ էլ զոհվել է Հալեպում` ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Քաղաքացիական զոհերի հանգեցրած օդային հարվածները ամենայն հավանականությամբ իրականացրել են Սիրիայի իշխանությունները կամ նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող Ռուսաստանի ավիացիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG