Մատչելիության հղումներ

ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները


Պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, սեմինար-քննարկման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակված նոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան զինված ուժերում նվազագույնի հասցնել ինքնասպանությունների թիվը:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանական գերատեսչության, Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանգամանալից ներկայացրել է ինքնասպանության քրիստոնեական ընկալումը:

Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվել է նաև զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի և պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև զինծառայողների հոգեհուզական վիճակի կայունացմանը նպաստող գործոնների վիճակագրություն: Հնչել են նաև մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է իր նկատառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG