Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային մաքսանենգության դեմ պայքարին առնչվող փաստաթուղթ է ստորագրվել


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել 2008 թվականի հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացման ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ լրացումը նպատակաուղղված է զարգացնելու և ընդլայնելու միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG