Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն նոր հետաքննություն է սկսել նախկին առաջնորդ Զեպ Բլատերի և նրա տեղակալների դեմ, այս անգամ՝ ստացած բարձր աշխատավարձերի ու կասկածելի հավելավճարների հարցով:

Ֆուտբոլային ամենամեծ կառույցը պնդում է՝ երեք պաշտոնյաները հինգ տարում շուրջ 79 միլիոն եվրո են իրենք իրենց վճարել, այս մասին փաստերը ներկայացվել են Շվեյցարիայի ոստիկանություն՝ հետաքննություն սկսելու համար:

Ավելի վաղ Բլատերը 6 տարով հեռացվել էր ֆուտբոլի առաջնությունից՝ կոռուպցիայի ու էթիկայի կանոնները խախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG