Մատչելիության հղումներ

Ժնևում մեկնարկել է Քերրի -Լավրով հանդիպումը Սիրիայի հարցով


Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը հանդիպում են Ժնևում, 26-ը օգոստոսի, 2016թ․

Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը հանդիպում են Ժնևում, 26-ը օգոստոսի, 2016թ․

Ժնևում մեկնարկել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը սիրիական ճգնաժամի հարցով:

Նախօրեին պետդեպարտամենտը հայտարարել էր, թե երկու արտգործնախարարները կենտրոնանալու են բռնությունների նվազեցման, մարդասիրական օգնության ավելացման ու պատերազմի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական լուծումների վրա:

Մոսկվան ու Վաշինգտոնը հակադիր թևերի են պաշտպանում արդեն հինգերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում, որի հետևանքով առնվազն 400 հազար մարդ է զոհվել:

XS
SM
MD
LG