Մատչելիության հղումներ

Թուրքիայի ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել


Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործադրել Դիարբեքիր քաղաքում բողոքի ցույց անցկացվող հարյուրավոր ցուցարարների ցրելու համար, հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Թուրքիայի հիմնականում քրդաբնակ այս շրջանում հավաքված ցուցարարները բողոքում էին շուրջ քուրդ զինյալների հետ կապերի մեջ կասկածվող շուրջ 10,000 ուսուցիչների աշխատանքից հեռացման դեմ:

Ոստիկանությունը «անօրինական» է որակել ցույցերը և առաջարկել է հավաքվածներին ցրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել և փորձել են փողոց փակել: Ոստիկանները ցրել են ցույցը և բերման ենթարկել ավելի քան 30 ցուցարարի:

XS
SM
MD
LG