Մատչելիության հղումներ

NASA-ի հատուկ սարքը նմուշ կվերցնի Երկրին մոտ գտնվող աստղակերպից


Երկիր մոլորակը և աստղակերպ, արխիվ

Երկիր մոլորակը և աստղակերպ, արխիվ

Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալությունը (NASA) տիեզերք է ուղարկել հատուկ սարք, որը պետք է նմուշ վերցնի Երկրին մոտ գտնվող աստղակերպից:

Գիտնականները հույս ունեն, որ վերցված նյութը իրենց թույլ կտա տեղեկություն ստանալ մոլորակների ստեղծման մասին, ինչպես նաև ավելի լավ հասկանալ Արեգակնային համակարգում պոտենցիալ վտանգավոր օբյեկտների հետագիծը:

Ողջ առաքելությունը կտևի 7 տարի, ակնկալվում է, որ նմուշները Երկիր կհասնեն 2023 թվականին։ Աստերոիդը, որին տրվել է «Բենն» անվանումը, պտտվում է Արեգակի շուրջ Վեներայի և Մարսի միջև, այսինքն՝ մոտավորապես այնպիսի ուղեծրով, ինչպիսին Երկրինն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG