Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը


Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, արխիվ

Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի կառավարության հրաժարականը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախագահի երեկվա հրամանագրում մասնավորապես ասված է. - «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ` ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը։ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»:

Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

XS
SM
MD
LG