Մատչելիության հղումներ

Ռուսական դրոշի հետ կապված սկանդալ Պարալիմպիկ խաղերի բացմանը


Բրազիլիա - Բելառուսի պատվիրակության անդամը Պարալիմպիկ խաղերի բացմանը ցուցադրաբար տանում է Ռուսաստանի դրոշը, Ռիո դե Ժանեյրո, 7-ը սեպտեմբերի, 2016թ․

Բրազիլիա - Բելառուսի պատվիրակության անդամը Պարալիմպիկ խաղերի բացմանը ցուցադրաբար տանում է Ռուսաստանի դրոշը, Ռիո դե Ժանեյրո, 7-ը սեպտեմբերի, 2016թ․

Պարալիմպիկ խաղերին Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչը զրկվել է հավատարմագրումից՝ խաղերի բացման արարողության ժամանակ Ռուսաստանի դրոշը ցուցադրաբար տանելու համար:

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ մարզիկը խախտել է քաղաքական ժեստեր անելու արգելքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն արգելեց Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյում սեպտեմբերի 7-18-ը անցկացվելիք Պարալիմպիկ խաղերին: Այդպիսի որոշում կայացվեց, երբ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հայտարարեց, որ Ռուսաստանը պետական մակարդակով խրախուսում է դոպինգի կիրառությունը: Ավելի ուշ Սպորտի արբիտրաժային դատարանը մերժեց Ռուսաստանի բողոքարկումը:

XS
SM
MD
LG