Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Apple ընկերությունը ներկայացրեց իր խելացի ժամացույցի նոր մոդելը, որը հարստացել է հիմնականում սպորտի սիրահարների համար նախատեսված նոր հնարավորություններով:

Apple ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Ուիլիամսը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող միջոցառմանը հայտարարեց, որ Երկրորդ սերիայի ժամացույցները (Apple Watch Series 2) կունենան ավելի արագ պրոցեսորներ, տեղորոշման GPS համակարգ՝ որը հնարավորություն կտա ստանալ դրսում մարզումների, վազքի մասին տվյալներ, առանց հեռախոսը կրելու: Հեռախոսը նաև ջրակայուն է և կարող է օգտագործվել լողորդների կողմից՝ մարզումների արդյունավետությունը չափելու համար:

Apple-ը ներկայացրեց նաև ժամացույցի հատուկ թողարկում, որը պատրաստվել էր սպորտային ապրանքների խոշորագույն արտադրող Nike ընկերության հետ միասին և որը հատուկ նախատեսված է վազորդների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG