Մատչելիության հղումներ

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվում է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը․ Զաքարյան


Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյան

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկած Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվում է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հարցը: Այդ մասին «Ազատությանն» ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը: Նա միևնույն ժամանակ հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ մոտեցումներ կան ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանի թեկնածության հետ կապված․ արդյոք հակված են հավանության արժանացնել, թե՞ մերժել նրա թեկնածությունը:

Զաքարյանը հավելեց, որ հնարավոր է նաև, որ քիչ անց մեկնարկելիք ՀՀԿ խորհրդի նիստում կքննարկվի նաև կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը:

Այսօր ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:

XS
SM
MD
LG