Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկում է Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը


Սեպտեմբերի 9-ին Հայաստանում կմեկնարկի «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:

Փառատոնը, որը կազմակերպում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ ՅՈւՆԻՄԱ-Հայաստանը, անցկացվում է արդեն 11 տարի անընդմեջ: Փառատոնի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանի մարզերում, Լեռնային Ղարաբաղում և Ջավախքում: Այս տարի այն կանցկացվի Լոռու, Շիրակի մարզերում, նաև Երևանում: Փառատոնի մեկնարկը տեղի կունենա Դսեղ գյուղում, որտեղ մասնակիցներն ու հյուրերը կդիտեն Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին: Փառատոնի օրերին Երևանում, Գյումրիում, Շիրակի և Լոռու մարզերի տարբեր համայնքներում կանցկացվեն տիկնիկային ներկայացումներ, կտրվեն նաև տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կանցկացվեն ամենօրյա երեկոյան ակումբներ, էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին այս տարի կմասնակցեն թատրոններ Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից և Հայաստանի տարբեր մարզերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG