Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը Լոնդոնում ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով հանդիպման է մասնակցել


ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հյուրընկալած այս հանդիպումը հանդիսանում է2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով գագաթնաժողովի շարունակությունը: Լոնդոնյան հանդիպման նպատակն է ամփոփել գագաթնաժողովի ընթացքում նախորդ տարի ստանձնած հանձնառությունների շրջանակներում կատարված աշխատանքն ու արձանագրել նոր հանձնառություններ:

Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն էր ստանձնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում տեղակայելու նպատակով կազմավորել լրացուցիչ կարողություններ՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման ստորաբաժանում:

Լոնդոն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը երկկողմ հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գործընկերների հետ:

XS
SM
MD
LG