Մատչելիության հղումներ

Թրամփը շարունակում է գովել Պուտինին


Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին
Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին

Միացյալ Նահանգների նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վերստին գովեստով է խոսել Ռուսաստանի նախագահի մասին, ասելով, թե Ամերիկայի նախագահի համեմատությամբ Վլադիմիր Պուտինն ավելի լավ առաջնորդ է: Այդ մասին Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության հարցերին նվիրված հեռուստածրագրում, որին առանձին մասնակցել է նաև դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:

«Պուտինը շատ հզոր հսկողություն ունի իր երկրի նկատմամբ, ինձ այդ համակարգը դուր չի գալիս, սակայն կոնկրետ այդ համակարգում նա շատ ավելի ուժեղ լիդեր է, քան Բարաք Օբաման», - ասել է Թրամփը և ընդգծել. - «Եթե ես ընտրվեմ նախագահ՝ շատ, շատ, շատ լավ հարաբերություններ կհաստատեմ Պուտինի և Ռուսաստանի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG