Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

«Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.77 աստիճան և արևելյան երկայնության 46.63 աստիճան (Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալլ», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

ԱԻՆ-ը նշում է, որ երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում ՝ Նոյեմբերյան քաղաքում ՝ 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG