Մատչելիության հղումներ

Կրեմլը քննադատում է ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցների երկարաձգումը «չի համապատասխանում» այն բանակցություններին, որոնք հնարավոր համագործակցության պետք է բերեին կողմերին, հայտարարել է պաշտոնական Կրեմլը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը դեռ կվերլուծի այս նոր պատժամիջոցները: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դրանք «փակուղի» են որևէ խնդիր լուծելու համար:

Այս շաբաթ ավելի վաղ Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը նոր պատժամիջոցներ սահմանեց ևս 37 ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ:

Հիշեցնենք՝ օրերս Չինաստանում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Պուտին-Օբամա հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են գլխավորապես Սիրիայի և Ուկրաինայի հարցերը, կողմերը դրական էին գնահատել:

XS
SM
MD
LG