Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ՔԿ նախագահը մեկնում է Մինսկ


Հայաստանի ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյան, արխիվ

Հայաստանի ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյան, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ը աշխատանքային այց կկատարի Բելառուս։ Հայկական պատվիրակությունը վաղը Մինսկում կմասնակցի Բելառուսի քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների քննչական կոմիտեների նախագահների առանձնազրույցը։

Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, տեղի կունենա եռակողմ աշխատանքային հանդիպում Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG