Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ազատ արձակման որոշումը


ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու մասին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում տալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությանը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-ին մերժելէ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը:

Օգոստոսի 26-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված ՍերգեյՄիրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքիխախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:

XS
SM
MD
LG