Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Լաոսում գնացել է տոնավաճառ, շփվել տեղացիների հետ, թարմ կոկոսի հյութ փորձել, լուսանկարվել:
Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, ով այցելել է Լաոս: Նա այստեղ է ժամանել երեքշաբթի օրը՝ մասնակցելու Հարավասիական երկրների ընկերակցության գագաթնաժողովին:
Բարաք Օբաման նաև բուդդիստական տաճար է այցելել․ 16-րդ դարի այս տաճարը համարվում է Լաոսի պատմության և մշակույթի հուշարձաններից մեկը:
Համարվում է, որ Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը գաղտնի պատերազմ է վարել Լաոսում՝ երկու միլիոն տոննա ռումբ նետելով այդ երկրի տարածքի վրա: