Մատչելիության հղումներ

Շարմազանովը այսօր կժամանի Ուրուգվայ


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը այսօր ժամանելու է Ուրուգվայ:

Մինտեվիդեոյում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ուրուգվայի փոխնախագահ և Ընդհանուր ժողովի նախագահ Ռաուլ Սենդիկի, խորհրդարանի նախագահ Ժերարդո Ամարիյայի, արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների հետ:

Շարմազանովը այցելելու է Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակ և հանդիպում է ունենալու տեղի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը, որի կազմում են հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և դաշնակցական Միքայել Մանուկյանը, Ուրուգվայ կմեկնի Արգենտինայից, ուր ժամանել էր անցած շաբաթավերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG